Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:

 

Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:

 

Պատճառները

Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:

 

Ինչն է օգնում մեղմել ցավը

 

Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:

 

Ցավը մեղմելու այլ միջոցներ

 

Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:

 

Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:

 

Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:

 

Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:

 

Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Lian, բարև Ձեզ: Կրծքով կերակրելուց անցել է արդեն մեկ տարի, դա նշանակում է որ մաստիտի հավանականություն չկա: Խորհուրդ կտայի տանը, ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Եթե շոշափեք ուռուցքանման գոյացություն, անկախ դրա չափերից, հարկավոր է անպայման դիմել բժշկի: Դաշտանին նախորդող օրերին որոշ կանանց մոտ կարող է նկատվել ցավ, լցվածության զգացում կրծքերում, սական ոչ ինտենսիվ և կոնկրետ տեղակայման, դա կապված է պրոլակտինի քանակի շատացման հետ, անհանգստանալ պետք չէ: Եթե ցավերը կշարունակվեն, կնկատվեն ոչ միայն դաշտանի նախորդող օրերին, այդ դեպքում ևս պետք է դիմել բժշկի;

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Lili, բարև Ձեզ: Ցավը միանշանակ մրսածության հետ կապված չէ, բացի այդ, քանի որ ցավը միայն մեկ կրծքում է և ունի կոնկրետ տեղակայում, դաշտանի հետ կապը ևս քիչ հավանական է: Եթե ցավերը շարունակվում են, հարկավոր է անպայման հետազոտվել, կոնկրետ Ձեր դեպքում ցանկալի է կրծքագեղձի ՈՒՁՀ:

greta

23.12.2015

barev dzez es17 tarekan em;dzax krcqum unem caver;cavy erbemn ancnum e tevis u tikunqis,erbemn naev myus krcqis ;cavy sksvec dashtanic 1 shabat araj u ci ancnum;cavy krknvel e 3amis araj;incic karox e linel,inch xorhutd ktaq

Lian

20.12.2015

Barev dzez bjishk .29 tarekan em amusnacacem unem balik 1.6 tarekan.kerakrelem krcqov hamarya mi 5 ic 6 amis .skzbi 4 amisy ahavor vichakum ein krcqers vnasveleyin sxal kerakreluc ayn astichani vor mi qsi angam aryunel ekav.hima arden 1 taruc avel ancela vor el chem kerakrum bayc ays qani ory aj kurcqs dzerqov mi poqr vor sexmumem tetv cave zgum dashtanis mi shabat der ka.inchic kara lini.xuchapi mejem

Lili

06.12.2015

Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, ես 27 տարեկան եմ: Ամուսնացաց եմ ,երեխաներ դեռ չունեմ: Արդեն մեկ ամսից ավել է զգում եմ ցավեր ու սուր զգացողությունները միայն աջ կրծքումս: Նախորդ ամիս դաշտանս ուշացավ մոտ 20 օր, բայց հղի չէի: Ամենայն հավանականությամբ ուշացումը պայմանավորված էր մրսածությամբ: Ցավը կապում էի դաշտանի ուշացման հետ, չնայաց ես դաշտանի հետ կապված կրծքի ցավեր չեմ ունենում: Դաշտանից հետո միյևնույն է ցավը շարունակվում է: Կարող է ցավը պայմանավորված լիներ մրսածությամբ (քանի որ դրա առիթն ունեցել եմ)? կամ այլ ինչ հանգամանքով կարող է պայմանավորված լինել ցավը ?

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

26.07.2015

Հարգելի Lyanchik, բարև Ձեզ: Դաշտանին նախորդող օրերին ցավ կրծքերում հնարավոր է լինեն, բայց դրանք հիմնականում երկկողմանի են: Սթրեսի հետևանքով քիչ հավանական է: Եթե ցավերը կշարունակվեն, կամ հաջորդ դաշտանային ցիկլերի ընթացքում նորից կնկատվեն, հարկավոր է դիմել մամոլոգի: 

Մեդ-Պրակտիկ

30.06.2015

Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Գոյացության բնույթը պարզելու համար հարկավոր է անպայման կատարել կրծքագեղձի ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև մամոգրաֆիա: Հարկավոր է անպայման դիմել մամոլոգի խորհրդատվության: 

Lyanchik

27.06.2015

Barev dzez,es 23 tarekan em amusnacac chem,serakan kyanqov chem aprum,mi qani or e aj kurcqs ev tevataks cavum e i caver@ xpuma naev aj tevis bolor tarberaknerov shoshapum em voch mi nuynisk annshan gund kam nman ban chka,dashtanis mnacel e mi qani or,hnatavor e kapvac lini dra het?kam ujex stresi?

Syuzi

26.06.2015

Barev dzez Hargeli bjishk es 40 tarekan em klni 1 Kam avel Amis inch krcqis shrjan um inch vor goyatyutyan nman banem zgum aveli chisht gndi nman, caver chunem sakayn kurcqs an@ndat mrmrum e ayroc em zgum,xndrum em karox eq inchvor xorhurd tal Kam Kaseq inchic ev inch Karox e linel. naxoroq shnorhakalutyun:

ԱՆՈԻՇ

22.06.2015

ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիան առաջանում է կնոջ օրգանիզմի հորմոնալ դիսբալանսի հետևանքով և բավականին հաճախ է հանդիպում ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, պոստմենոպաուզալ շրջանում այնքան էլ հաճախ չի հանդիպում: Եթե Ձեզ մոտ հանգույցներ չկան, խոսքը գնում է դիֆուզ ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայի մասին, որն ավելի բարենպաստ է, հանգույցավոր ձևերի համեմատ: Այսքին չարորակացման վտանգը անհամեմատ քիչ է: Անհանգստանալու կարիք չկա, հարկավոր է ուղղակի ընդունել բժշկի նշանակած դեղերը և անընդհատ լինել բժշկի հսլողության տակ, պարբերաբար կրկնել ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև մամոգրաֆիա կատարել: Բացի այդ 40 անց կանաց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 50-ից հետո տարին երկու անգամ:  

ANUSH

06.06.2015

BAREV DZEZ ES UNEM KISTOZ MASTOPATIA UNEM CAKOCNER HETAZOTVEL EM ANCEL EM MAMOGRAFIA BJISHKS NSHANAKUMNER E AREL EV MEJS KA MTACMUNK XNDRUM EM ASEQ VTANGAVOR E TE CE? HANGUYCNER CHKAN

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի SONA, դյուֆաստոնը պրոգեստերոնի սինթետիկ անալոգն է և անդրոգենային էֆեկտ չունի, իսկ վերոշպիրոնն ունի հակաանդրոգենային էֆեկտ և նշանակվում է տեստոստերոնի քանակի բարձրացման դեպքում, այլ ոչ թե ցածրի, խնդրում եմ ճշտեք միգուցե սխալվել եք: Ինչ վերաբերում է ցիկլոդինոնին, ապա այն ընդհակառակը նվազեցնում է օրգանիզմում պրոլակտինի մակարդակը և կանոնավորում կաթնագեղձերի ֆունկցիան, որի հետ կապված վերանում են նաև ցավերը կրծքերում: Ցավերի պատճառն ամենայն հավանականությամբ այլ է, տեղյակ պահեք Ձեր բժշկին:

SONA

08.05.2015

HARGELI BJISHK, ES HORMONAL XANGARUM UNEYI TESTOSTERONI MAKARDAK@ MI POQR CACR ER, ARDEN 4 AMIS E BUJVUM EM, @NDUNUM EM DYUFASTON VEROSHPIRON EV AEVIT, HINGEROTD AMSUM BJISHK@ DADARECREC VEROSHPIRONI @NDUNUM@ EV DRA POXAREN NSHANAKEC CYCLODYNON, AYS DEX@ OGTAGORCELU HET MIAJAMANAK DZAX KRCQIS SHRJANUM CAVER SKSVECIN EV AYD CAVER@ ANHANGSTACNUM EN ARDEN MI SHABAT,,,, XNDRUM EM ASEQ AYD DEXER@ KAP UNEN KRCQIS CAVERI HET??? KANQAV SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Ani, Ձեր հարցից անհասկանալի է ցավը երկկողմանի է, թե միայն մեկ կրծքում, նաև խնդրում եմ նշեք անցել եք որևէ հետազոտություն` ՈՒՁՀ կամ Մամոգրաֆիա: Եթե երկար ժամանակ կերակրել եք կրծքով, հնարավոր էր մաստոպաթիայի զարգացումը, սակայն դա պարզելու համար հարկավոր է անցնել ՈՒՁՀ կամ Մամոգրաֆիա: Ինչ վերաբերում է կարտոֆիլի հյութի օգտագործմանը, չգիտենք կոնկրետ ինչ գոյացության հետ գործ ունենք, էֆեկտիվության մասին խոսելն անիմաստ է:

ani

27.04.2015

es unem 2erexaarajinic krcqov kerakrel em 1 tari inqnakam hrajarvela.2ov hxianaluc araj unecel em krcqi cav hxiacel em cav@ ancel er hima poqrs krcqova kerakrvum cav@ noric sksvela .bjishk@ asum inch vor goyacutiun ka vtangavor vochinch chka ev nshanakec kartofili hyut xme1 amic cav@ bavakanin tetevacel e.inch eqkarcum bjishk liovin koqni.

Մեդ-Պրակտիկ

12.01.2015

Հարգելի Մանե, կարևոր է ճշտել, թե ինչ բնույթի է եղել խալը: Եթե վիրահատությունից հետո ոչ մի կլինիկական ախտանիշ չկա, ապա կարող ենք չանհանգստանալ: Իսկ ինչ վերաբերում է կրծքագեղձին, ապա այդ տարիքում գեղձային հյուսվածքը դեռ զարգացած չի եղել և, հետևաբար,  հյուսվածքի վնասում չեր կարող լինել: Հղիության և ծննդաբերության ընթացում տեղի է ունենում կրծքի գեղձային հյուսվածքի հիպերպլազիա: Բարդություններ կարող են նկատվել միայն ծննդաբերությունից հետո այդ կրծով կերակրման ժամանակ: Կրծքի ոչ նորմալ ձևի պատճառով հնարավոր է երեխան չկարողանա այդ կրծքից ուտել և կաթի կուտակում տեղի ունենա:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի ՍԻՐԱՐՓԻ,  կրծքագեղձում ցավեր կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների դեպքում. կիստաներ, ֆիբրոզ գեղձային մաստոպաթիաներ, ուռուցքային գոյացություններ: Ի վերջո, ցավը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի կամ վնասակար սովորությունների հետ: Հարկավոր է դիմել մամոլոգի, կատարել ՈՒՁՀ կամ մամոգրաֆիա, պարզելու համար բուն խնդիրը, որը ցավերի պատճառ է: Ստորև ներկայացնում ենք հղում,որը կօգնի գտնել որոշ հարցերի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/132/25400/article.more.html

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Սյուզի,  ֆիբրոզ-գեղձային մաստոպաթիան հանդիպում է շատ հաճախ հորմոնալ խանգարումնորի  դեպքում: Ինչ վերաբերվում է դերորայք նշանակելուն, ապա կարծում ենք Ձեր բժիշկը ավելի լավ է տիրապետում իրավճակին: Կարող ենք խորհուրդ տալ որոշ միջոցնոր, որոնք կթեթևացնեն վիճակը: Խուսափեք սուրճի և թունդ թեյի հաճախակի օգտագործումից, շոկոլադից: Օգտագործեք ավելի շատ միրգ և բանջարեղեն, հատկապես ցիտրուսներ, բալ, մասուր: Հոգեհուզական լարվածությունը նույնպես վատ է անդրադառնում:
Նշված միջոցները  կմեղմացնեն վիճակը:

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Անգելա խոսքը այստեղ գնում է ֆիբրոզ – կիստոզ մաստոպաթիայի մասին,որը հանդիպում է շատ հաճախ հորմոնալ խանգարումնորի  դեպքում: Անհրաժեշտ է ճշտել` կա՞ արդյոք որևիցե կլինկական դրսևորում ` ցավ, այտուց և այլն: Ձեր նշած դեղամիջոցն ունի բուսական ծագում և հաճախ է նշանակվում այս դեպքում: Ինչ վերաբերվում է այլ դերորայք նշանակելուն,ապա դա պետք է նշանակի նեղ մասնագետը: Կարող ենք խորհուրդ տալ Ձեզ որոշ միջոցնոր, որոնք կթեթևացնեն վիճակը: Խուսափեք սուրճի և թունդ թեյի հաճախակի օգտագործումից, շոկոլադից: Օգտագործեք ավելի շատ միրգ և բանջարեղեն

Մանե

09.12.2014

Հարգելի բժիշկ, մինչև մեկ տարեկան ը կած հատվածում վիրահատել են աջ կուրծքս (խալի պատճառով), որը դրանից հետո լավ չի ձևավորվել, փոքր ինչ թերի է: Պատրաստվում եմ ամուսնանալ և ցանկանում եմ իմանալ դա ինչ խնդիրներ կարող է առաջացբել հղիության ընթացքում:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Անգելա, Ձեզ ճիշտ նշանակում են արել: Շարունակեք ընդունել դեղամիջոցը և փոփոխությունն ակնառու կլինի

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի ԱՆՆԱ, կրծքով կերակրած յուրաքանչյուր կնոջ մոտ էլ կարող են կրծքագեղձերում կիստաներ առաջանալ: Չի բացառվում, որ Էրոզիան նաև նպաստած լինի այդ կիստաների առաջացմանը: Հարկավոր է մամոգրաֆիկ հետազոտություն անցնել և հստակեցնել ախտորոշումը:

ՍԻՐԱՐՓԻ

03.11.2014

BAREV DZES "HARGELI BJISHK ES UNEM XNDIR DZAX KOXMI KRCQIS HET GISHERNER@ MXKYTOCI NMAN CAVUM E EV QOR E GALIS ,XNDRUM EM ASEQ DA VTANGAVOR E ,EV IN4 EQ XORHURD TALIS ANEL < NAXAPES SHNORHAKALUTYUN

Սյուզի

28.10.2014

Գանգատվում եմ կրծքագեղձերի անընդհատ ցավերից ավելի շատ նախադաշտանային : Կրծքագեղձերս անհամասեռ են նկատելի է կոշտացումներ ձախ կրծքագեղձում ավելի շատ:Կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն ախտորոշումն հետևյալն է՝ Դիֆուզ Ֆիբրոզ գեղձային-փոփոխություններ աջում և ձախում:Նշանակվել է բուժում դեղորայքային՝ Վոբենզիմ, Վիտամին A, Վիտամին E, Պրոժեստոժել: Խնդրում եմ Պատասխանել որքանով է էֆեկտիվ բուժումը և ինչքանով է վտանգավոր հիվանդությունը:Նախապես շնորհակալություն:

Անգելա

25.10.2014

Հարգելի բժիշկ աջ կրծքում ունեմ ֆիբրոզ գեղձային փոփոխություն և կաթնատար ծորանները քիչ լայն են: Նշանակել են mastodenon կաթիլները դուք ինչ խորհուրդ կտայիք: Ես 30 տարեկան եմ ունեմ 2 երեխա: Փոքրիկիս 1տարի 3ամիս կերակրել եմ աջ կրծքով: Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի Հասմիկ, հարկավոր է դիմել վիրաբույժի, անցնել ռենտգեն հետազոտություն՝ պարզել պատճառները:

ԱՆՆԱ 31տարեկան

02.10.2014

Բարև դեզ....ես գնացել եմ ստուգման և պարզվել է որ..ձախ կրծքում 3 կիստա կա մեծը 9մմ, ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա..խնդրում եմ պատասխանել ինչ որ վտանգ կա...և ունեմ էռոզայի խնդիր հնարավոր է կիստայի պատճառը լինի դա...Շնորհակալություն:

Հասմիկ

09.09.2014

Խնդիրը կայանում է նրանում, որ կրծքավանդակիս մի հատվածում`ավելի կոնկրետ աջ կրծքիս հատվածում, ոսկորը կլոր ուռել է : Շնորհակալություն

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ